ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում տնտեսությունը գտնվում է ձևավորման, փոփոխման և զարգացման փուլում: Շուկայում մրցակցության կանոնները ձեռնարկություններից պահանջում են բիզնեսի ռազմավարության վերանայում, կառուցվածքի վերակազմակերպում և ռիսկերի արդյունավետ կառավարում:
Գլոբալ Էս Փի Սի-ի բիզնես-խորհրդատուները բարձրակարգ մասնագետներ են ծառայությունների մատուցման հետևյալ ոլորտներում.
- Բիզնես խորհրդատվություն
- Բիզնես ռիսկերի գնահատում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային անվտանգություն
- Անշարժ գույքի վերաբերյալ խորհրդատվություն
- Հարկային խորհրդատվություն
- Գործարքների ուղեկցում և խորհրդատվություն
Խորհրդատվական ծառայությունների մատուցման մեր մոտեցումը չի սահմանափակվում միայն կազմակերպությունների արդյունավետ գործունեության ռազմավարության մշակմամբ: Մենք նպատակ ենք հետապնդում նաև հասնել մեր հաճախորդի գործունեության առավելագույն արդյունավետությանը և ուղեկցել նրան բարեփոխումների ողջ ճանապարհին:
Արագընթաց աճ
- Կազմակերպագործառութային կառույցների վերամոդելավորում (Կորպորատիվ կենտրոնի կազմակերպում, գործառույթների կենտրոնացում, տիպային ստորաբաժանման կազմակերպական կառույցների ունիֆիկացում)
- Ձեռնարկության բիզնես գործընթացների վերակառուցում
- Բյուջետավորման համակարգի ներդրում
- Ձեռնարկության շրջանառու կապիտալի կառավարման գործընթացների կատարելագործում:
Աճող մրցակցության պայմաններում մրցակցային առավելության պահպանում և ուժեղացում
- Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդրում
- Ձեռնարկության գործառնական ռազմավարության վերանայում
- Գործառութաարժութային վերլուծության ներդրում
- Կառավարչական հաշվառման համակարգերի կատարելագործում
- Գնման և տարածման համակարգերի բարելավում: